ԱՄՆ սենատը ընդունեց երկու տրիլիոն դոլար ամերիկացիներին և կազմակերպություններին հատկացնելու օրինագիծը. NBC News
ԱՄՆ Սենատը ձայների որակյալ մեծամասնությամբ ընդունել է ԱՄՆ տնտեսությանը աջակցելու երկու տրիլիոն դոլարի ծրագրի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Օրինագիծը ներառում է միլիարդավոր դոլարների վարկ կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով կորուստներ կրող կազմակերպություններին, ինչպես նաև ուղղակի դրամական օգնություն ամերիկացիներին և արտոնյալ պայմաններ ապահովագրական ընկերություններին։

Օրինագիծը ընդունվեց 96=0 ձայների համամասնությամբ։