«Զատիկը մեր վերջնաժամկետն է. Ամեն ինչ վերաբացելու եմ». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ասուլիսի ընթացքում նշել է.

«Զատիկը մեր վերջնաժամկետն է։ Զատիկից հետո ամեն ինչ վերաբացվելու է։ Զատիկը հոյակապ ժամանակ է՝ երկիրը վերականգնելու համար։ Ամեն դեպքում՝ մենք որոշումը կայացնելու ենք գիտական փաստերի վրա, բայց հակված եմ, որ Զատիկից հետո մարդիկ արդեն կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքին. Ամեն ինչ կվերաբացեմ»։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան և ԱՄՆ նախագահի թվիթերյան պաշտոնական էջից։

«Ինքս պատրաստ եմ լսել և շարժվել գլխավոր վարակաբան Ֆաուչիի ուղենիշներով և խորհուրդներով։ Կարծում եմ՝ մինչև Զատիկ ամենը կկարգավորվի»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր. «Մեր պետությունը չի ստեղծվել, որպեսզի փակի տակ պահվի»: