ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում․ պաշտպան
Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրայր Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։

«Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»,-գրել է նա։