«Տեսնե՞ս Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իր խոսքն է անտանելի մթնոլորտի գեներատորը». Լիլիթ Գալստյան
Տեսնե՞ս «ոչ բռնությանը» կոչով հասարակությանը դիմած վարչապետն հասկացավ, որ ասֆալտին փռելու, թևերը կտրելու, պատերին ծեփելու, աջ ու ձախ թշնամիներ ու հակահեղափոխականներ փնտրելու սեփական ուղերձներն են ներկա ատելության ու թշնամաքի անտանելի մթնոլորտի գեներատորները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։

«Չէր խանգարի, որ մի այսպիսի կոչ էլ վարչապետն ուղղեր ԱԺ-ի սեփական թիմին. ԱԺ հայտարարությունների ժամին ԻՔ պատգամավորների տեքստերը լսելիս տպավորություն էր, թե հարևան երկրի մեջլիսում արտահայտվելու բացառիկ հնարավորությունից են օգտվում, դիմացն էլ ոսոխն է նստած:

Նետված քարերը հավաքվելու ժամանակ էլ ունեն...»,-նշել է նա։