«Ինձ հաճույք է պատճառում հետևել ԱԺ երգի ու պարի մանկապատանեկան հանդեսին». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.

Միգուցե մազոխիստական թվա, բայց ինձ արդեն հաճույք է պատճառում հետևել ԱԺ երգի և պարի մանկապատանեկան խմբակի հանդեսներին և մենակատարների ելույթներին:

Ծանրաբեռված օրվա ավարտին բավականին արդյունավետ ներգործող անթիսթրես է, զվարճացնում ու լիցքաթափում է:

Բայց կուլմինացիան, իհարկե, յուրաքանչյուր չորեքշաբթի երեկոյան համույթի գեղարվեստական ղեկավարի մենահամերգն է, դերասանական խաղի մաստեր-կլասը, էքսպրեսիայի ու էմոցիայի հորձանքը և համույթի ֆան ակումբների հրճվանքն ու բավարարվածությունը:

Իսկ հինգշաբթի օրերն առանձնահատուկ են, քանի որ հեռարձակվում է մանկապատանեկան համույթի գեղարվեստական ղեկավարի հեղինակած զվարճալի անիմացիոն ծրագիրը՝ տարբեր հերոսների մասնակցությամբ: Մի խոսքով, «Նոր Հայաստան» մի ասա, մի հրաշք Դիսնեյլենդ ասա . . .

#սենց_էլ_ապրում_ենք_մեր_սիրած_քաղաքում