Թրյուդոն և Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը 
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև խոսել են Թեհրանում խոցված ինքնաթիռի հետաքննության ընթացքի մասին: Փոխանցում է TACC գործակալությունը` հղում անելով Կանադայի վարչապետի գրասենյակին:

«Թրյուդոն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին` կանադական կողմին ինքնաթիռի կործանման հետ կապված օգնություն ցուցաբերելու համար, այդ թվում` աղետից զոհվածների ընտանիքի անդամներին Թուրքիայի տարածքով տարանցման համար: Առաջնորդները եկել են այն եզրակացության, որ պետք է անցկացվի լիարժեք, թափանցիկ և վստահելի հետաքննություն»,- գրված է հայտարարությունում:

Խոսելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին` նրանք կարևորել են լարվածության սրացումից խուսափելու անհրաժեշտությունը` տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար: