«Հայաստանում «օրենքով գողերը» Ատելության կուսակցության պարագլուխներն են». Միհրան Հակոբյան
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է.

Հայաստանում «օրենքով գողերը» Ատելության կուսակցության պարագլուխներն են

Ամբողջ աշխարհում քրեական ենթամշակույթի դեմ չեն պայքարում: Պայքարում են քրեականի դեմ, ավելի կոնկրետ` կազմակերպված հանցավորության դեմ: Որովհետև քրեական ենթամշակույթը բնորոշ է միայն կազմակերպված հանցավորությանը, ուրիշ ոչ մի բանի: Իսկ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում են իրավական պետություն ստեղծելով ու հանրային հարաբերությունները կարգավորող ինստիտուտները զարգացնելով: Այլ ճանապարհ մարդկությանն ուղղակի հայտնի չէ:

Գիտե՞ք, թե ինչու՞ է Ատելության կուսակցությունը «պայքարում» քրեական ենթամշակույթի, այսպես կոչված` «գողականի» և «օրենքով գողերի» դեմ: Որովհետև օրենքով գողանալու «իրավունք» են իրենց վերապահել միայն Ատելության կուսակցության պարագլուխները: Միայն իրենք են, որ օրենքով գանձագողությամբ են զբաղվում` ոչինչ չանելու համար իրենց միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ տրամադրելով: Միայն Ատելության կուսակցության պարագլուխներն են ժողովրդին աշխատացնում, հարկերը կոպեկ-կոպեկ հավաքում և պարգևավճարների ու հավելավճարների տեսքով «օրենքով» գողանում այդ գումարները պետական բյուջեից: «Օրենքով գողի» տիտղոսը կրելու համար Ատելության կուսակցությունը մրցակիցներից է ազատվում, ուրիշ ոչինչ: