Հայտնի է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլուխը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր ղեկավար է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ-Մավլի ալ-Սալբին, որը խմբավորման հիմնադիրներից մեկն է: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով հետախուզական ծառայության երկու ներկայացուցիչների:

Պարբերականի տվյալներով, նա ահաբեկչական խմբավորման ղեկավար է նշանակվել հոկտեմբերին՝ ԻՊ նախկին ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից ժամեր անց:

The Guardian-ը պարզաբանում է, որ Ամիր ալ-Սալբին հայտնի է նաև Հաջի Աբդուլա և Աբդուլա Քարդաշ կեղծանուններով: