ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը հրաժարական տվեց
ՌԴ կառավարությունը հրաժարական է տալիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Դաշնային ժողովին Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո։

Նրա խոսքով՝ ՌԴ կառավարությունը հրաժարական է տալիս Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան։

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականի պատճառը կապված է Վլ. Պուտինի առաջ քաշած սահմանադրական բարեփոխումների թեզի հետ, որի համաձայն՝ վարչապետի և կառավարության անդամների նշանակման հաստատումը այլևս իրականացնելու է Պետական Դուման։