«Առաջին հարցաքննված ղեկավարը Հայաստանի պատմության մեջ նախագահ Քոչարյանն է, ոչ թե Փաշինյանը». Արման Սաղաթելյան
Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՔԿ-ում հարցաքննության կանչվելու մասին գրառմանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր լուսանկար էր հրապարակել Քննչական կոմիտեից ու նշել, թե ինքը ՀՀ պատմության առաջին ղեկավարն է, որը կանչվել է հարցաքննության։

Արման Սաղաթելյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով: Ցավում եմ, որ Հայաստանի պատմության մեջ որևէ ձևով առաջինը լինելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը նման զավեշտալի դրսևորումներ են ստացել»: