«Եթե անգամ աշխատավարձերը բարձրանան, պարգեւավճարները պետք է մնան». Տիգրան Խաչատրյան
Էկոնոմիկայի նախարարությունում պարգեւավճարները աշխատավարձի մոտ 1/3-ն են կազմել. Այսինքն էականորեն չեն շեղվել այն սահմանաչափերից, որոնք սահմանված են ընդհանուր կարգով: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մեկը կարող է խրախուսվել ավելին, քան մյուսը եւ դա պարգեւավճարի առաձնահատկությունն է: Կար մոտեցում, որ համահավասարեցում լինի եւ պարգեւավճարը տրվի որպես աշխատավարձ: Ես որպես ղեկավար սկզբունքորեն դեմ եմ այդ մոտեցմանը: Կարծում եմ, որ պարգեւավճարը պետք է վճարվի նրանց, որոնք առանձնահատուկ ջանքեր են ցուցաբերում»,,-ասա ցնա:

Հարցին, թե եթե աշխատավարձերը բարձրացվեն, դա կարո՞ղ է նպաստել, որ պարգեւավճարները կրճատվեն, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Եթե պարգեւավճարները վճարվեին այն տրամաբանությամբ, որ դրանք փոխհատուցում են ցածր աշխատավարձերը, ապա այո, եթե աշխատավարձերը բարձրացվեն, էլ կարիք չի լինի պարգեւավճարների: Բայց եթե պարգեւավճարները վճարվում են իրենց ճիշտ իմաստով, այսինքն խրախուսում են տարբերվող լավ աշխատանքը, ապա դրանք պետք է ինչ-որ չափով մնան, որպեսզի աշխատակիցները մոտիվացված լինեն ավելի լավ աշխատելու»:

Նա հավելեց, որ Ամանորից առաջ ինքը խնդրել է, որ նախարարությունում բոլորն անխտիր ստանան պարգեւավճար, իսկ մնացած դեպքերում սովորաբար պարգեւավճար ստանում են աշխատակիցների 80 տոկոսը. «Այդ 80 տոկոսի երեւի եղել է 20 տոկոս, որ ստացել են բավականաչափ բարձր, իսկ մնացած 60 տոկոսը՝ միջին չափով կամ մի քիչ ցածր»: