Ի՞նչ օգտակար հատկություններ ունի գարեջուրը
Գարեջուրը որը համարվում է աշխարհի ամենահին և ամենասպառվող ալկոհոլային խմիչքը, ունի մի շարք օգտակար հատկություններ.
1.Նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չափավոր գարեջրի օգտագործումը 30-35 տոկոսով նվազեցնում է սրտի կաթված ունենալու կամ սրտային այլ հիվանդություններից տառապելու հավանականությունը: Համաձայն Journal of Medicine-ի ցանկացած ալկոհոլային խմիչքի չափավոր սպառումը նպաստում է սրտանոթային հիվանդությունների ավելի ցածր մակարդակի հետ: Սակայն ի տարբերություն մյուս խմիչքների գարեջուրը պարունակում է հատուկ հակաօքսիդիչներ՝ գարու եւ խմելի ֆլավոնոիդներ, որոնք էապես տարբերվում են խաղողի ֆլավոնոիդներից:Գարեջուրը պարունակում է բարձր քանակությամբ, սպիտակուց և վիտամին B: Գարեջուրը պարունակում է երկաթ, կալցիում, ֆոսֆատներ եւ նույնիսկ մանրաթել:
2. Նպաստում է սթրեսի հաղթահարմանը: Համաձայն Ամերիկյան հոգեբուժության ամսագրի, հետազոտողները պարզել են, որ օրվա մեջ երկու բաժակ գարեջուրը կարող է նվազեցնել աշխատանքային սթրեսը կամ անհանգստությունը:
3. Գարեջուրը կարող է օգնել հիշողության բարելավմանը:
Գայլուկն ունի գաղտնի բաղադրիչ, որը կարող է օգնել բարելավել ճանաչողական գործառույթը: Դա ֆլավանոիդ է, որն օգնում է դանդաղեցնել հիշողության կորստի գործընթացը:
4. Օգնում է ամրացնել ոսկորները: Բարձր սիլիցիումի պարունակության շնորհիվ, գարեջուրը կարող է օգնել ավելի ուժեղ ոսկորներ կառուցելու համար:
5. Գարեջուրը չեզոքացնում է երիկամներում քարերի կուտակումը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գարեջուր օգտագործողները գրեթե 41 տոկոսով նվազեցնում են երիկամներում քարի առաջացման ռիսկը:
6. Աշխարհի ամենահին խմիչքը օգնում է նաև տեսողության բարելավմանը: Գարեջուրում հայտնաբերված ֆերմենտներն ու հակաօքսիդիչները օգնում են աչքերը պաշտպանել` կանխելով մանրաթելերի վնասումը: Արևմտյան Օնտարիոյի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրը կես լիտր գարեջուր ըմպելը կարող է նվազեցնել կատառակտի առաջացման ռիսկը:
Այնուամենայնիվ, սովորաբար ալկոհոլի դիմելը սթրեսի հաղթահարման համար կարող է առողջությանը ավելի մեծ վնաս հասցնել: Չնայած ալկոհոլը կարող է օգնել սթրեսի նվազեցմանը, սակայն երկարաժամկետ հեռանկարում այն կարող է նպաստել դեպրեսիայի եւ անհանգստության զգացմունքների առաջացման: