Գուչչի բրենդի իրական պատմությունը

Տոսկանայի պատմության մեջ եղել են մեծ թվով մարդիկ, ովքեր հայտնի են իտալական նորաձևության մեջ և ոճում իրենց ներդրման համար: Այդ հայտնի իտալացիներից մեկն Էլ Գուչչիո Գուչչին է: Gucci հայտնի նորաձեւության տան պատմությունը հետաքրքիր է, ուստի ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր նորաձևության տան հիմնադիր Գուչչիո Գուչչի-ի մասին:  

Գուչչիի հայրը իտալական բարձր որակի կաշի արտադրող էր: Սակայն պատանի Գուչչիոն այնքան էլ չէր հետաքրքրվում կաշեգործությամբ, ավելին դեռահաս տարիքում  տեղափոխվում է Լոնդոն եւ Փարիզ, որտեղ աշխատում է որպես մատուցող, աման լվացող եւ կոնսիերժ: Լոնդոնում աշխատելու տարիներին, մասնավորապես, երբ նա հեղինակավոր «Սավոյ» հյուրանոցում, որպես վերելակների սպասարկող էր, այդ  տպավորվում է բազմաթիվ հարուստ ու հայտնի մարդկանց ոճով եւ շքեղությամբ: Ֆլորենցիայի վերադարձավ երբ նա մոտ 40 տարեկան էր և նորաձեւության ու ոճի արժեւորումը այնքան մեծ էր, որ նա այլ ելք չուներ քան  հետեւել իր հորը, զբաղվել կաշեգործությամբ և հեղափոխել կաշվե իրերի արդյունաբերությունը: Գուչչին սկսեց արտադրել բարձր որակի կաշվե հավաքածուով իրեր. Առաջին Gucci խանութը հիմնադրվել է 1921 թ.-ին Ֆլորենցիայում: 1932 թ.-ին Գուչչիոն արտադրեց առաջին բարձրորակ լոֆեր  տիպի կոշիկը, ինչպես նաև իր հայտնի պայուսակների հավաքածուն, որոնք կրում էին բազմաթիվ հայտնի մարդիկ:
 1953 թվականը հայտնի է երկու պատճառներով. Guccio Gucci-ի մահը և Gucci խանութների բացումը աշխարհի տարբեր վայրերում: 1960-ական թվականներին ստեղծվել է մինչ այժմ օգտագործվող դյութիչ «GG» խորհրդանիշը: Այսoր Gucci-ն  հանդիսանում է աշխարհի ամենաշահավետ իտալական նորաձևության տներից մեկը: Վերջինս 1999-ից պատկանում է ֆրանսիական Կերինգ ընկերությանը, որը բացի Gucci-ից, տնօրինում է նաև
Saint Laurent Bottega VenetaBalenciaga Alexander McQueen Brioni Girard-Perregaux Ulysse Nardin  բրենդները: 

Հ.Գ. Ուբերտո Գուչչին որևէ առնչություն չունի Gucci բրենդի և նորաձևության տան հետ: Պարզապես վերջինս ազգակցական կապեր ունի բրենդի հիմնադիր Գ. Գուչչիոյի հետ:

A bottle of wine

Description automatically generated