Երիտասարդ աղջնակը աշխատում է ավելի քան 300 հազար դոլար անվանակոչելով նորածիններին
Բրիտանացի 19-ամյա Բեաու Ջեսափ հարյուր հազարներ է վաստակում անվանակաչոլեվ անծանոթ մարդկանց նորածիններին: Ամեն ինչ սկսվեց 2016թ. երբ իր հոր չինացի ընկերը խնդրել է իր երեխայի համար անուն մտածել: Նա հասկացել է, որ Չինաստանում ծնողները ցանկանում են իրենց երեխայի տալ երկու անուն, առաջինը ավանդական չինական և երկրորդը ոչ չինական, որը կասոցացվի եվրոպական մշակույթի հետ:
Նրանք կարծում են, որ ոչ չինական անուն ունենալը հեշտացնում է արևմուտքում ուսանելու, աշխատանքի անցնելու հնարավորությունը և բիզնես անելու հնարավորությունը: Հենց այս առանձնահատկությունը հաշվի առնելով Բեաուն որոշեց 2016թ. հիմնել իր բիզնեսը Special Name ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ընտրել երեխայի անունը` համապատասխանեցնելով այն նրա անհատականությանը:
Նա 160 հազար երեխայի համար անվճար անուններ է տրամադրել, իր ծրագրի հանրայնացման և առաջխաղացման համար, որից հետո ծրագիրը անցել է վճարովի տարբերակի՝ գանձելով օգտվողներից 60 ֆունտ ստերլինգ: Արդեն իսկ դրանից օգտվել են ավելի քան 670 հազար մարդ, հաղորդում է Daily Mirror պարբերականը: