Արծվիկ Մինասյանին կանչել են քննչական մարմին
«Փաստինֆո»-ի  տեղեկություններով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։

«Փաստինֆո»-ն փորձում է պաշտոնական մեկնաբանություն ստանալ։

Ուշագրավ է, որ այսօր  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սպառնացել էր, թե  նախօերին ՀՅԴ –ականների կողմից ԿԳՄՍ նախարարության շենք բերված արկղը պատրաստվում է լցնել «տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկել իրենց» ։ ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ  նախ կառավարության ապա ԿԳՄՍ նախարարության շենքի  առջեւ բողոքի ակցիաներ են սկսվել, ապա անժամկետ նստացույց է հայտարարվել՝  ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։ «Ես առիթ ունեցել եմ երեկ արձագանքելու։ Նախ` ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորվում է դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր և հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են դաշնակցությունը»,-ի պատասխան հայտարարել է Արայիկ Հարությունյանը