ԿԳՄՍՆ օրինագիծը միտված չէ կրթության բարելավմանը. Ուսանողները դասադուլ են անում
ԿԳՄՍՆ օրինագիծը միտված չէ կրթության բարելավմանը, նախարարությունը սրանով փորձում է իրեն ենթարկել բուհերը. ԵՊՀ-ում ուսանողները դասադուլ էին անում։

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր դասադուլ էին հայտարարել բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով: Նրանց էին միացել նաև որոշ դասախոսներ։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծ է մշակել։ Ըստ այդ օրինագծի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։